News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 29
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

«Ավրորա» մարդասիրական առաքելությունը Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին  20 000 դոլարի չափով հերթական դրամաշնորհն է հատկացրել: Այս միջոցներով կենտրոնը կկարողանա վճարել  հայկական գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզով սեղանի մշակման եւ պատրաստման համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին IDeA հիմնադրամի գրասենյակից:

Գրչության կենտրոնները, ձեռագրերի արտագրման վանական կենտրոնները մշտապես կարեւոր դեր են խաղացել հայ ազգի մշակութային կյանքում: Դրանք արվեստի եւ մշակույթի յուրահատուկ  կենտրոններ են եղել, որտեղ հայ գրագիրները եւ մանրանկարիչները գունավոր պատկերազարդումներով ձեռագրեր եւ հնագույն ստեղծագործությունների կրկնօրինակներ  էին ստեղծում: Ինտերակտիվ քարտեզը թույյլ կտա բոլոր այցելուներին միանգամից ներկայացնել բոլոր արհեստանոցները՝ մեկ տեղում ստեղծելով հայկական ձեռագիր մշակույթի հնարավորինս մանրամասն կերպարը:

Նոր քարտեզը արժեքավոր գործիք կդառնա հայկական ձեռագրերի տարածման աշխարհագրության եւ պատմության ուսումնասիրման համար ոչ միայն երկրի ներսում, այլեւ ողջ աշխարհի հայկական համայնքներում:

«Ավրորա» մարդասիրական առաքելության հետ համագործակցությունն անգնահատելի է: Ինտերակտիվ քարտեզով սեղանը օգտակար տեսողական գործիք կդառնա, որը կցուցադրի գրչության կենտրոնների հոգեւոր եւ մշակութային կարեւորությունը: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ կտան մեզ բացահայտել հայկական հարուստ ժառանգության արժեքը եւ նրա նշանակությունը համաշխարհային մշակույթի համար», - նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը:

Հպվելով ինտերակտիվ քարտեզին՝ Մատենադարանի ցանկացած այցելու կկարողանա խորասուզվել տասնյակ գրչության կենտրոնների ստեղծման եւ զարգացման պատմության մեջ:

Առանձին մուլտիսենսորային պատուհաններում ձեռագիր կենտրոնների, նրանց համառոտ պատմության, ճարտարապետական համալիրներում  եւ այլ վայրերում նրանց գտնվելու մասին տեղեկատվություն կհայտնվի:

Լրացուցիչ պատուհանները ձեռագրերի, գրագիրների մանրանկարիչների մասին տեղեկություններ, վիճակագրական տվյալներ կներկայացնեն եւ ոչ միայն:

«Մենք ուրախ ենք Մատենադարանի՝ հայկական ձեռագրերի թանգարանի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորության համար։ Այդ ձեռագրերը պատուհան են դեպի Հայաստանի եւ արեւմտյան աշխարհի մտավոր պատմություն։ «Ավրորան» համոզված է, որ Հայաստանի անցյալն ու ներկան պետք է ներկայացվեն գլոբալ զարգացման համատեքստում։ Հենց դա էլ անում է նոր նախագիծը, որը ոչ միայն նպաստում է մեր ժառանգության պահպանմանը, այլեւ դյուրինացնում է դրա հասանելիությունը նոր տեխնոլոգիաների շնորհիվ»,- ասաց «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
Նշենք, որ սա Մատենադարանին «Ավրորայի» արդեն չորրորդ դրամաշնորհն է, որը հատկացվել է Armenian Memory Act ծրագրի շրջանակներում։ Նրա նպատակն է աջակցել Հայաստանի պատմական արխիվների պահպանմանն ու օգտագործմանը։ 2015-ին «Ավրորայի» միջոցները թույլ տվեցին Մատենադարանին ձեռք բերել հատուկ սքաներ՝ ձեռագրերի թվայնացման համար, ինչը դրանք ավելի հասանելի դարձրեց ինչպես հետազոտողների, այնպես էլ լայն հանրության համար։ Արդեն թվայնացվել են ավելի քան 4650 ձեռագիր եւ արխիվային փաստաթուղթ։
2016 թվականին կենտրոնը եւս մեկ դրամաշնորհ ստացավ եւ 10 զբոսավարի ուղարկեց ուսանելու Գերմանիայում։ Այցելելով տեղի թանգարաններն ու մշակութային կենտրոնները՝ նրանք ծանոթացան թանգարանային գործի նորագույն սկզբունքներին եւ հնարավորություն ստացան զարգացնելու օտարերկրյա հյուրերի հետ աշխատանքին անհրաժեշտ հմտությունները։ 2017-ին տրված դրամաշնորհը Մատենադարանին թույլ տվեց անցկացնել ավելի քան 50 դասախոսություն՝ նվիրված հումանիտար գիտություններին, ինչպես նաեւ այն թեմաներին, որոնք ուղղակիորեն առնչվում են ինստիտուտի գործունեությանը, այդ թվում մարագիտությանը, ձեռագրերի ուսումնասիրությանը, սկզբնաղբյուրների հետ աշխատանքին, մատենագրությանը, հնագույն տեքստերի եւ արխիվային փաստաթղթերի պահպանմանն ու վերականգնմանը։ Ներկա պահին պատրաստվում են գրքույկներ Մատենադարանում աշխատող զբոսավարների եւ հետազատողների համար։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ