News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ում ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռոբերտ Աբրամսը Հյուսիսային Կորեայի ռազմական հնարավորություններում տեսնում է քիչ կամ «ստուգման ընդհանրապես չենթարկվող փոփոխություններ»՝ հայտնում է AFP-ն։

Նա նշել է, որ ԱՄՆ եւ ԿԺԴՀ ղեկավարների հանդիպումը օգնել է նվազեցնել լարվածությունը Կորեական թերակղզում, սակայն չի հանգեցրել էական փոփոխությունների։

«Բացի այդ, Հյուսիսային Կորեայի սովորական եւ ոչ սիմետրիկ ռազմական հնարավորությունները, իրենց առաջնային սովորական համակարգերի անընդհատ զարգացման հետ մեկտեղ, մնում են չստուգված։ Այդ հնարավորությունները շարունակում են վտանգի ենթարկել ԱՄՆ-ին, Հարավային Կորեային եւ մեր տարածաշրջանային դաշնակիցներին»,- նշել է նա։

Աբրամսն ասել է, թե Հյուսիսային Կորեայի վերջին «սադրիչ գործողությունից» հետո անցել է 440 օր, եւ շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ջանքերին ու միջազգային պատժամիջոցներին այն բանի համար, որ դրանք հանգեցրել են «լարվածության զգալի նվազման»։

Միաժամանակ, նա կարծում է, որ «անհրաժեշտ է պահպանել դիրքային ուժերը, որպեսզի զսպվեն ցանկացած հնարավոր ագրեսիվ գործողություններ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ