News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ նոր մեղադրանքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք տալու մասին հայտարարությանը:

Փաստաբանը նշեց, որ տեղյակ չէ, թե արդյոք Սիլվա Համբարձումյանը որևէ ցուցմունք տվել է Քոչարյանի դեմ, քանի որ անձին մեղադրանք առաջադրելիս, վարույթն իրականացնող մարմինը նկարագրվում է միայն մեղադրանքի էությունը։

Քոչարյանին մեղսագրվող կաշառք ստանալու ենթադրյալ արարքն ըստ փաստաբանի՝ վերաբերվում է 2008թ.–ի ժամանակահատվածին։

«Այսօր Սիլվա Համբարձումյանը գրեթե ամեն տեղ հայտարարում է, որ կապ չունի կաշառք տալու հետ»,–ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը կտրականապես չի ընդունում առաջադրված մեղադրանքը, ավելին ներկայումս դատարանում Սիլվա Համբարձումյանի դեմ Քոչարյանի կողմից քաղաքացիական հայց կա ներկայացված զրպարտության վերաբերյալ։

Օրբելյանը միաժամանակ նկատեց որ իր համար անհասկանալի է, թե ինչու է կաշառք ստանալու մեղադրանքն առաջադրվել Մարտի մեկի գործի շրջանակներում։

«Չի բացառվում, որ Մարտի մեկի գործով գործընթացը լուրջ խոչընդոտների է հանդիպել և Քոչարյանի գործն ինչ–որ ձևով չքնացնելու համար ավելացրել են այս մեղադրանքը»,–ասաց նա՝ նշելով, որ Քոչարյանի գործով ՀՔԾ–ն առաջնորդվում է մեղավորության կանխավարկածով։

«Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խոսվում է անմեղության կանխավարկածխը մեղավորության կանպխավարկածով փոխելու մասին, և չի բացառվում Քոչարյանին նոր մեղադարքն առաջադրելն այս նույն կոնցեպտի շարունակությունն է,  ինչը խիստ անհանգստացնող է»,–ասաց նա՝ շեշտելով, որ անմեղության կանխավարկածը ոչ մի դեպքում չի կարելի փոխարինել մեղավորության կանխավարկածով։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ՝ սահմանադրական կարգի տապալելու վերաբերյալ մեղադրանքից, Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 12–ին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Ամենաշատ