News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թայվանցի ուսուցչուհին արագ արժանացավ «ամենատաք ուսուցչուհու» տիտղոսին այն բանից հետո, երբ ուսանողները հրապարակեցին լուսանկարներ նրա հետ։ Այս մասին տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Չեն Ցզյան Վենը մի երկու դասախոսություն կարդաց հեղինակային իրավունքի մասին Տեխնոլոգիաների գիտության ինստիտուտում, որը գտնվում է Չժունլի քաղաքում։ Ուսանողները լուսանկարեցին 28-ամյա ուսուցչուհուն, որը սեւ կարճ հագուստով էր եւ նյութը բացատրում էր գրատախտակի մոտ։ Նրանք լուսանկարները տեղադրեցին սոցցանցերում։

Չենի անսպասելի ժողովրդականությունից հետո նրա բաժանորդների թիվը Ինսթագրամում հասավ 91 հազար մարդու։

Չենն ինքը շարունակում է սովորել Չինաստանի մշակույթի համալսարանում եւ ֆակուլտատիվ դասընթաց է վարում՝ նվիրված մտավոր սեփականության իրավունքի ոլորտին։ Ազատ ժամանակ դաշնամուր եւ ֆլեյտա է նվագում։

Չենի գեղեցկությունն այնպես է ցնցել սոցցանցի օգտատերերին, որ նրանք ցանկություն են հայտնել նորից գնալ սովորելու։ Գրառումներ կատարողները նաեւ ենթադրել են, որ ուսանողները երբեք բաց չեն թողնում դասախոսուհու դասերը, բայց դժվարություններ կունենան առարկայի վրա կենտրոնանալու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ