News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Assiciated Press-ի հետ հարցազրույցում հայտնել է, որ իր ԱԳ նախարար Խորխե Արեասան վերջերս գաղտնի բանակցություններ է վարել ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսի հետ: Մադուրոյի խոսքով՝ 2 հանդիպում է անցկացվել Նյու Յորքում եւ տեւել մի քանի ժամ: 

Մադուրոյի խոսքով՝ Արեասան Նյու Յորքում Աբրամսին հրավիրել էր Վենեսուելա՝ «մասնավոր կարգով, հրապարակային կամ գաղտնի»: «Եթե նա [Աբրամսը] ցանկանում է հանդիպել, պարզապես ասեք՝ երբ, որտեղ եւ ինչպես, եւ ես այնտեղ կլինեմ»,- ասել է Մադուրոն: Նյույորքյան հանդիպումների վերաբերյալ նա այլ մանրամասներ չի ներկայացրել:

Վկայակոչելով Վենեսեուլեայի 2 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք ցանկացել են անհայտ մնալ, AP-ն հայտնում է, որ 2 հանդիպումն էլ անցկացվել է ԱՄՆ խնդրանքով: Առաջինը եղել է հունվարի 26-ին եւ «թշնամաբար» է անցել: Աբրամսը Կարակասին սպառնացել է զորքերի տեղակայմամբ եւ Վենեսուելայի կառավարությանը մեղադրել Կուբայի, Ռուսաստանի եւ «Հիզբալլահի» հետ միության մեջ:

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 11-ին, որի ժամանակ մթնոլորտը պակաս լարված էր, չնայած Աբրամսը դրանից 4 առաջ ասել էր, որ «Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց անցել է»: Այս հանդիպմանը Աբրամսը պնդել է, որ ԱՄՆ-ն կշարունակի հասնել Մադուրոյի հրաժարականին, անգամ եթե Վենեսուելայի զինվորականները շարունակեն նրան աջակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ