News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստանը» դարձել է Եվրոպական ազատականների եւ դեմոկրատների կուսակցության անդամ: Ինչպես հայտնի է, ԵԺԿ անդամ են ՀՀԿ-ն եւ «Ժառանգությունը», Եվրոպական սոցիալ-դեմոկրատների անդամ է ՀՅԴ-ն, իսկ ԲՀԿ-ն Եվրոպական պահպանողական-բարեփոխիչների անդամ է: 2014-ից ստեղծված «Քաղաքացիական պայմանագիրը» չկա այդ շարքում։ «Եվրոպական քաղաքական «ընտանիքները» համախմբվում են գաղափարական ընդհանրությունների շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ «իզմ»-երի ժամանակներն անցել են։

Դա է պատճառը, որ ՔՊ-ն փաստացի հայտնվել է խաղից դուրս վիճակում»,- ասաց ընդդիմադիր մեր աղբյյուրը: Ի՞նչն է պատճառը, որ դուք անդամակցեցիք եվրոպական ընտանիքին, ՔՊ-ն` ոչ. երբ դուք երկու տարի առաջ` «Ելքի» համատեղ «ընտանիքում» գտնվելու օրերին էիք անդամակցության հայտ ներկայացրել՝ մերժվել, հարցրինք ԼՀ առաջնորդ Էդմոն Մարուքյանին։ «Չեմ կարող ասել։ Դե, միգուցե  վաղ թե ուշ իրենք էլ ինչ-որ խմբի անդամ դառնան»:

ՔՊ-ն, լինելով իշխող կուսակցություն, ունենալով 88 պատգամավոր խորհրդարանում, եվրոպական որեւէ ընտանիքի անդամ չէ, դա ի՞նչ է՝ «նեպրիյա՞զն» Եվրոպայի նկատմամբ, թե՞ ձեզ այնտեղ լուրջ չեն ընդունում՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին։ «Մի շտապեք, շատ եք շտապում»: Չենք շտապում` մի տեսեք, թե ԵԺԿ-ով, Դոլով Հանրապետականն ու Աշոտյանն ինչեր են անում, իսկ դո՞ւք… «Շտապում եք` ասում եմ․․․ դիմենք, կանդամագրվենք, թե ոչ, առաջիկայում կերեւա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ