News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հոնկոնգի օդանավակայանում 1 մլն դոլար արժողությամբ ռնգեղջյուրի եղջյուրներ են բռնագրավել:  AFP-ն հաղորդում է, որ 24 եղջյուրների մաքսանենգության փաստով երկու տղամարդ է ձերբակալվել: Մաքսային ծառայությունը նշել է, որ  դա ռնգեղջյուրի եղջյուրների հայտնաբերված ամենախոշոր խմբաքանակն է:

Տղամարդիկ ժամանել էին Յոհանեսբուրգից եւ մտադիր էին Վիետնամ մեկնել:

Ռնգեղջյուրի եղջյուրների պահանջարկ կա Չինաստանում եւ Վիետնամում, որտեղ ժողովրդական բժշկության որոշ մասնագետներ այն որպես հրաշալի բաղադրիչ են գովազդում:

Ասիայում եղջյուրների մեկ կիլոգրամը կարող է մինչեւ 60 հազար դոլարի շահույթ բերել, ինչն էլ անդրազգային հանցավոր ցանցերի առաջացման պատճառ է դարձել, որոնք վերջին տասնամյակներին ոչնչացրել են ռնգեղջյուրների պոպուլյացիաները:

Ամենից շատ տուժել է Հարավային Աֆրիկան, որտեղ ապրում է աշխարհի ռնգեղջյուրների մոտ 80 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ