News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում թվարկել է իր առաջիկա հիմնական անելիքները: Նա մասնավորապես գրել է.

«Հաշվի առնելով ԱԺ պատգամավորի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության եւ հաշվետվողականության սկզբունքները՝ ներկայացնում եմ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցով զբաղվելու եմ իմ պատգամավորական գործունեության ընթացքում։ Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ՝ նախատեսում եմ.

- Խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմով նպաստել հայ-ռուսական հարաբերությունների վերբեռնմանը, այդ հարաբերությունների վերափոխմանը՝ իրավահավասարության ու ինքնիշխանության սկզբունքների պահպանմամբ, գործող իրավապայմանագրային փաստաթղթերի վերանայմանը եւ ժամանակի պահանջներին համապատասխանեցմանը

- Հետեւողական քայլեր ձեռնարկել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման ինտենսիվացման, այդ գործընթացին Ազգային ժողովին մասնակից դարձնելու ուղղությամբ

- Նոր որակ հաղորդել հայ-ամերիկյան հարաբերություններին, խորհրդարանական գործիքներով նպաստել այդ հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային բազայի թարմացմանն ու ակտուալացմանը

- Ժամանակի եւ ներկայիս քաղաքական իրողությունների պահանջներին համապատասխանեցնել հայ-իրանական հարաբերությունները, լրացնել այդ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող իրավական-օրենսդրական բացերը

- Տարածաշրջանային զարգացումների, նոր գործընթացների համատեքստում վերանայել եւ վերբեռնել հայ-վրացական հարաբերությունները, դրանք կարգավորող օրենսդրական-իրավական բազան, խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմով նպաստել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կապերի խորացմանը՝ ի շահ երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու բարօրության։

Սրանք գործունեության հիմնական ուղղություններն ու հայեցակարգային կետերն են, որոնցով նախատեսում եմ զբաղվել պատգամավորական գործունեության ընթացքում։ Առաջիկայում կներկայացնեմ այս ուղղություններով իրականացվելիք քայլերի, օրենսդրական նախաձեռնությունների ծրագիրն ու ժամանակացույցը, որը կուրվագծի իմ աշխատանքը կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ժամանակահատվածում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ