News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Պետական համակարգի բոլոր այն աշխատակիցների տվյալները, ովքեր օպտիմալացման հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը, կգույքագրվեն սոցապ նախարարությունում: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը. «Կրճատված աշխատակիցների հետ կապը մենք պահելու ենք: Սոցապ նախախարին հանձնարաութոյն է տրվել, որպեսզի մանրամանսն տեղեկանա

ՀՀ-ում առա թափուր աշխատատեղերի վերաբերյալ, փորձելու ենք լուծել գորխազրկության հարցը և սա մեկ օրվա լուծվելու հարց չէ»,-ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ  կառավարության աշխատանքների օպտիմալացումը առաջին հերթին նպատակ է հետապնդում պրոցեսների արագացման, արդյունավետության բարձրացման, որի հետևանքով որոշակի կրճատումներ կլինեն:

Նա նշեց նաև, որ պետութւունը չի պատրաստվում մասնավորին ստիպել, որպեսզի աշխատանքի վերցնի կրճատված աշխատողներին.«Մենք այսօր խնդիր ունենք պետական համակարգի աշխատողների աշխատանքային որակների բարձրացման, պետական համակարգի աշխատավարձն ընդհանրապես պետք է մրցակցային լինի մասնավոր սեկտորի աշխատավարձերի հետ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ