News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը նախազգուշացրել է ԵՄ հարավի եւ հյուսիսի պեռությունների միջեւ աճող ֆինանսական շերտատման մասին, տեղեկացնում է DW-ն։

Եթե անցած տարիներին արեւելաեվրոպական երկրները, որոնք համեմատաբար վերջերս են մտել Եվրամիություն, կրճատել են «հնաբնակ պետություններից» հետ մնալու ցուցանիշը, ապա հյուսիսի եւ հարավի միջեւ դա տեղի չի ունեցել 20 տարում, ասել է ԱՄՀ տնօրենը փետրվարի 14-ին, Եվրոպայի հարցերով Մյունխենյան կոնֆերանսում։

Լագարդի խոսքով՝  2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր «իրավիճակն անգամ էլ ավելի է վատացել»։ ԵՄ-ում քաղաքական կայունության պահպանման համար անհրաժեշտ է վերացնել հետ մնալը։

Դա կարելի է անել երեք ոլորտում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելով։ Խոսքը, մասնավորապես,  աշխատանքի շուկայի վերափոխումների մասին է այնպիսի երկրներում, ինչպիսին են Հունաստանը եւ Իտալիան. այն պետք է դառնա ավելի ճկուն։ Որպես դրական օրինակ Լագարդը բերել է Պորտուգալիայի օրինակը, որտեղ վերջին ժամանակներս ի հայտ են եկել մեծ թվով աշխատատեղեր ամրագրված պայմանագրերով։

Երկրորդ՝ անհրաժեշտ է ավելի արդյունավետ հարմարեցնել օրենսդրությունը ընկերությունների շահերին, համոզված է ԱՄՀ տնօրենը։ «Ապահովագրման միասնական շուկան ԵՄ-ում հնարավոր է միայն այն բանից հետո, երբ կներդաշնակեցվեն սնանկության հայտարարման հետ կապված կանոնները»,- նախազգուշացրել է Լագարդը։

Վերջապես,  Եվրոպայի հարավի պետությունները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն հետազոտությունների եւ մշակումների ոլորտում։ 2000-2014 թվականներին այդ ցուցանիշն Իտալիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում միջինը չի գերազանցել նրանց ՀՆԱ մեկ տոկոսը։ Համեմատության համար. Գերմանիայում գիտական նպատակներով 2018-ին գումարներ են հատկացվել ՀՆԱ 3 տոկոսի չափով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ