News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սկսած 2019 թվականից՝ Ամերիա ՓԲԸ-ն դարձել է Ձեռնարկատիրության Հետազոտությունների Գլոբալ Ասոցիացիայի (GERA) բացառիկ գործընկերը Հայաստանում: Սա նշանակում է, որ 2019թ. ընթացքում Հայաստանում կիրականացվեն ձեռնարկատիրության ոլորտի խորքային և համապարփակ հետազոտություններ Global Entrepreneurship Monitor (այսուհետ՝ GEM) զեկույցի համար՝ համաշխարհային հարթակ ներկայացնելով ՀՀ-ում տվյալ ոլորտի հնարավորություններն ու առավելությունները: GEM զեկույցում Հայաստանի ձեռնարկատիրության ոլորտի ցուցանիշների ներկայացումից և համադրումներից զատ կնախապատրաստվի նաև Հայաստանի համար Ազգային զեկույց, որը ենթադրում է առավել հանգամանալից վերլուծություն ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ:

GEM-ը բարձր հեղինակություն վայելող ամենամյա հետազոտություն է, որն իրականացվում է արդեն 19-րդ տարին անընդմեջ: Այն ձեռներեցության և գործարարության համապարփակ ցուցանիշների վստահելի աղբյուր է երկրներում տնտեսական քաղաքականություն մշակողների, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների համար, ինչպիսիք են, օրինակ, ՄԱԿ-ը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, Համաշխարհային բանկը և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD): Նշենք, որ ներկայումս GEM-ի հետազոտություններում ներգրավված է աշխարհի ավելի քան 100 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Կանադան, ԱՄՆ-ն, իսկ մեր տարածաշրջանից՝ Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Վրաստանը:

GEM հետազոտությունը և համապատասխան զեկույցները հնարավորություն են տալիս քաղաքականության մշակողներերին և այլ շահագրգիռ կողմերին առավել հանգամանալից պատկեր ստանալ տվյալ երկրներում ձեռնարկատիրությամբ զբաղվող տնտեսվարողների առանձնահատկությունների վերաբերյալ, համեմատել այն այլ երկրներում ձեռներեցության ոլորտի զարգացումների հետ, ինչը ոլորտի զարգացման համար առավել արդյունավետ և հիմնավորված միջոցառումների իրականացման նախապայմաններից է:

Նշենք, որ Ամերիան GERA –ի բացառիկ գործընկերն է Հայաստանում հինգ տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ