News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հնդկական ազգային Air India ավիաընկերությունը վերականգնել է օդային կապն Իրաքի հետ 29-ամյա ընդմիջումից հետո՝ շիա ուխտավորների խմբին հասցնելով Նաջաֆ քաղաք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով իրաքյան al-Sumariya հեռուստաալիքին։

«Ավիահաղորդակցությունը կիրականացվի Նաջաֆ-Նյու Դելի-Նաջաֆ երթուղով, շաբաթը երկու անգամ, հինգշաբթի եւ երկուշաբթի օրերին»,- ասվում է օդանավակայանի հասարակության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության ամփոփագրում։

Հնդիկ ավիափոխադրողները Իրաք թռիչքներից հրաժարվել էին 1990-ին՝ Բաղդադի դեմ մտցված միջազգային պատժամիջոցների հետ կապված, ավիահաղորդակցությունը երկար ժամանակ չվերսկսելով անվտանգության նկատառումներով։ Գրեթե երեսնամյա ընդմիջումից հետո առաջին չվերթը վայրէջք կատարեց հինգշաբթի Նաջաֆում՝ շիա մուսուլմանների գլխավոր ուխտատեղիներից մեկում, Իրաքում Հնդկաստանի դեսպան Պրադիպ Սինգհ Ռաջպուրոհիտի ներկայությամբ, հաղորդում է հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ