News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդության քննությունն այսօր հետաձգվեց, քանի որ քննիչը չէր ներկայացել դատարան։ Այս մասին լրագրողներին հայտնեց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Նշենք որ պաշտպանական կողմը միջնորդել էր շուրջ 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակել նրան։

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Մանվել Գրիգորյանը այժմ բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է կնոջ, որդու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու եւ իրենց պատկանող երեք տներում պահելու համար։ Գրիգորյանը մեղադրվում է նաև կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի օժանդակությամբ 2014-2017թթ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ու Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից ԵԿՄ հասարակական կազմակերպությանը հանձնված պարենային ապրանքների ու հանդերձանքի յուրացման համար։ Խոսքը առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի մասին է։

Բացի այդ՝ նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև՝ առանձնապես խոշոր չափերով գույքի շորթման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ