News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չիլիի ազգային ժառանգության նախարարությունը սահմանել է 490 000-ից մինչեւ 4.9 մլն պեսոյի չափով տուգանք քաղաքացիների եւ ընկերությունների համար, որոնք կխոչընդոտեն զբոսաշրջիկների եւ տեղաբնակների մուտքը լողափեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նախարարը հայտարարել է, որ Չիլիյում չկան մասնավոր լողափեր, այդ պատճառով կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկրկնապատկվի: Նախարարությունում պարզաբանել են, որ տեղաբնակները վաղուց բողոքներ են ուղղում մասնավոր տների տերերին, որոնք խոչընդոտում են մուտքը դեպի լողափեր՝ պատճառաբանելով, որ դա մասնավոր սեփականություն է: Օրենքն ուժի մեջ է մտել փետրվարի 14-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ