News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջադրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակին ԿԺԴՀ-ում միջուկային խնդիրը կարգավորելու ջանքերի համար: Այդ մասին ուրբաթ Սպիտակ տան Վարդագույն այգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ինքը՝ Ամերիկայի առաջնորդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն Թրամփի ներկայացրած տեղեկատվության՝ որոշ ժամանակ առաջ Աբեն փոխանցել էր նրան Նորվեգական Նոբելյան հանձնաժողովին ուղղված իր նամակը: ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ Աբեն տեղեկացրել է, որ առաջադրել է Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի Ճապոնիայի անունից:

«Ճապոնիայի վարչապետ Աբեն փոխանցել է ինձ հրաշալի նամակի պատճենը, որը նա ուղղել էր Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհող մարդկանց: Նա ասել է, որ առաջադրել է ինձ Ճապոնիայի անունից. «Խնդրում եմ նրանց շնորհել Ձեզ Խաղաղության Նոբելյան մրցանակ»,-ասել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ