News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպառողների իրավունքների պաշտպանության Public Citizen ոչ առեւտրային կազմակերպությունը դատի է տվել Դոնալդ Թրամփին Տեխաս նահանգի հողատերերի անունից, որոնց տարածքով կարող է անցնել սահմանամերձ պատը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության կայքին;

Հայցը ներկայացվել է ԱՄՆ նախագահի՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու որոշումից հետո, ինչը կարող է արագացնել պատի կառուցումը։

Թրամփը ուրբաթ ստորագրել է Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու կարգադրությունը։ Դա թույլ կտա նրան ավելի հեշտ ստանալ անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը սահմանին պատի կառուցման համար, որի դեմ են հանդես գալիս դեմոկրատ կոնգրեսականները։

«Public Citizen-ը հայց է ներկայացրել Frontera Audubon կազմակերպության եւ հարավային Տեխասի երեք հողատերերի անունից, որոնց կառավարությունն ասել է, որ մտադիր է սահմանամերձ պատը կառուցել նրանց սեփականության վրա, եթե 2019-ին ֆինանսավորում ստանա»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հայտարարությունում։

Հայցատուները պահանջում են ընդունել, որ Թրամփը չարաշահել է իր սահմանադրական լիազորությունները եւ լիազորությունները արտակարգ դրության մասին օրենքի շրջանակում, ինչպես նաեւ ընդունել, որ արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը հակասում է իշխանության ճյուղերի բաժանման դոկտրինին, որն ընկած է երկրի սահմանադրության հիմքում։

Թրամփն ուրբաթ, Սպիտակ տանը ելույթի ընթացքում, ասել է, որ պատրաստ է դեմոկրատների հետ դատավարությունների։ Նա անգամ կանխատեսել է իրադարձությունների հնարավոր զարգացում՝ անցյալում նման դատավարությունների հիման վրա։ Նախագահը հիշեցրել է, որ թեեւ որոշ դատարաններ, այն է՝ ԱՄՆ 9-րդ օկրուգային դատարանը, ավանդաբար աջակցում են դեմոկրատներին, ԱՄՆ Գերագույն դատարանը վարչակազմի կողմն է, դա կապված է այն բանի հետ, որ դատավորների մեծ մասն այնտեղ առաջադրվել են հանրապետական նախագահների, այդ թվում երկուսը՝ Թրամփի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ