News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դատի է տվել նախկին մարզպետի՝ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին՝ իր ֆեյսբուքյան էջում Կոտայքի նոր մարզպետի գործունեությանը պարբերաբար անդրադառնալու համար։

NEWS.am-ի հետ զրույցում Հերմինե Ադամյանը չհերքեց, որ իր ֆեյսբուքյան էջի միջոցով անդրադարձել է մարզպետին, ասաց, որ դա չի կրել անձնական բնույթ, եղել է զուտ աշխատանքային անդրադարձ. «Ըստ իրեն՝ պատահական տեսել է եւ 6-7 ամսվա վաղեմություն ունեցող հրապարակումները ամբողջացրել 68 դրվագով, դիմել դատարան: Թե որքանով են իմ գրառումներն իրեն վիրավորել, ես չեմ պատկերացնում: Ասենք, եթե ես իմ էջում գրում եմ, որ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցները, ընդ որում պաշտոնական կայքէջից վերցնում եմ կարգադրությունները, հղումը տալիս եմ, պարգեւավճար են ստացել՝ աշխատելով մեկուկես ամիս, ինքը դա վիրավորանք է ընդունել»,-ասաց նա:

Ադամյանը նշեց, որ իրեն դատարանից ուղարկել են 37 թերթից բաղկացած ծանուցում: Ինչ վերաբերում է իր ապագա քայլերին, Հերմինե Ադամյանն ասաց, որ դրանք կորոշեն փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո. «Կարծում եմ՝ հակընդդեմ հայցով կդիմենք դատարան: Նա հիմք է ընդունել իմ ֆեյսբուքյան գրառումները՝ չլինելով իմ ֆեյսբուքյան ընկերը: Իմ ֆեյսբուքյան ընկերների թիվը 600-ը չի անցնում: Անգամ իմ ժպիտով դրած հումորը իրենք վերագրել են վիրավորանք»,-պարզաբանեց Գուլոյանի նախկին օգնականը:

Նրա կարծիքով՝ այս կերպ փորձում են նախադեպ ստեղծել, որպեսզի մարդիկ քննադատութունների չենթարկեն մարզպետի եւ մարզպետարանի աշխատակիցների աշխատանքը. «Այն կարծիքին եմ, որ նախադեպ են փորձում ստեղծել, որովհետեւ այն դժգոհությունը, որ կա Կոտայքի մարզում ու այդ մասին հաճախակի գրվեց, Չարենցավանի դեպքը, Նոր Գեղիի դեպքը, լռեցնելու միջոց է, որ այլեւս որեւէ մեկը չհամարձակվի քննադատել, հակառակ դեպքում իմաստը չեմ տեսնում դատարան դիմելու»,-նշեց նա:

Կոտայքի մարզպետը դատի է տվել ամիսներ շարունակ իր աշխատանքը «սեւացնողին». Հայցում 68 դրվագ է

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Ոստիկանական ուժերը, սակայն, շարունակում են փակ պահել գյուղի երկու մուտքերը` Սարիգյուղի և Բաղանիսի կողմից...
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը վերաբերող...
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը...
Ամենաշատ