News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագրի քննարկումներում շատ խոսվեց այդ փաստաթղթի տարբեր բաժինների, ուղղությունների, ցուցանիշների մասին. այդ քննարկումները երկրոդական պլան մղեցին կառավարության ծրագրի գաղափարաբանական, աշխարհայցքային, արժեքային ասպեկտը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակադրման մասին: Հայտարարում ու դրա իրականացումը պայմանավորում է առավելապես քաղաքացիների մասնակցությամբ, մարդկանց տնտեսական վարքագծի փոփոխությամբ:

Այսպիսով, կառավարությունն իր ծրագրի, տնտեսական հեղափոխության իրականացման հարցում մարդուն, քաղաքացուն դիտում է ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Կառավարության ծրագիրն ազդարարում է, որ տնտեսական հեղափոխությունն իրականացվելու է ոչ թե հանուն քաղաքացու, այլ քաղաքացու միջոցով: Սա է կառավարության ծրագրի աշխարհայացքը, փիլիսոփայությունը, որը, դժբախտաբար պրոեկցվում է իշխանության ողջ գործունեության վրա:

Լայն իմաստով, թավշյա հեղափոխությունը եւս մարդուն դիտարկում էր ոչ թե որպես նպատակ, այլ որպես միջոց: Դրա վկայությունն է նաեւ այն, որ անցած տասն ամիսների ընթացքում մարդու, քաղաքացու համար հեղափոխությունը առարկայական ոչինչ չի արել, այլ շարունակում է առաջնորդվել մարդուց, քաղաքացուց ինչ-որ բան ակնկալելու մարտավարությամբ:

Հազարամյակների ընթացքում մարդ-աշխատանք հարաբերության առումով մարդկության պատմությունը ձեւավորել է երկու մոտեցում՝ «աշխատանքը մարդու համար» եւ «մարդը աշխատանքի համար»: Առաջինը մարդակենտրոնության աշխարհայացքային հիմքն է, երկրորդը՝ մարդու շահագործման քաղաքականության հենքը:

Կառավարության ծրագիրն ու իշխանության ողջ քաղաքականությունը «մարդը աշխատանքի համար» կենսափիլիսոփայության արտահայտությունն է: Հայկական թաշյա եւ տնտեսական հեղափոխությունները մարդակենտրոն չեն, դրանք ոչ թե քաղաքացու համար են, այլ առանձին վերցրած մի քանի հպարտ քաղաքացիների, որոնց համար մնացյալ քաղաքացիները միջոցներ են՝ իրենց նպատակներին հասնելու ճանապրահին:

Իշխանությունը պետք է օր առաջ վերադառնա մարդակենտրոնության փիլիսփայությանը, դադարի մարդուն դիտարկել որպես միջոց, մարդը, քաղաքացին պետք է դառնա նպատակ, բոլոր նպատակներից ամենակարեւոր նպատակը: Ոչ թե մարդը պետք է ծառայի հեղափոխությանը, այլ հեղափոխությունը պետք է ծառայի մարդուն, քաղաքացուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ