News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր՝ փետրվարի 16-ին, հադրային նշանակություն է արել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Օսիպյանի հրամանով Կարապետ Հարությունյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ով մինչ այդ աշխատում էր նույն վաշտի նույն դասակում ավագ տեսուչ։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով Արա Շահնազարյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, ով ամիսներ առաջ մեկ այլ հրամանով ազատվել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի պաշտոնից։

Կ․ Հարությունյանը համարվում է իր գործի գիտակ, տիրապետում է ճանապարհային ոստիկանության աշխատանքներին։

Ա․ Շահնազարյանը ոստիկանության երկարամյա աշխատակից է, ով համարվում է ոստիկանության հնաբանակներից։

Տպել
Ամենաշատ