News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան կմեծացնի արկտիկական տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը՝ ՆԱՏՕ-ի հյուսիսային թեւը Ռուսաստանից պաշտպանելու նպատակով: The Daily Telegraph-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը, որն այցելել է նորվեգական Բարդուֆոս ռազմակայանում բրիտանացի ծովահետեւակայինների տեղակայման դիրքեր:

Բրիտանացի նախարարի խոսքով՝ նոր 10-ամյա ծրագրով նախատեսվում է, որ մինչեւ հազար ծովահետեւակային ամենամյա ուսուցում կստանա նորվեգացի գործընկերների հետ միասին, եւ մոտ ապագայում կստեղծեն բրիգադի թվակազմով ռազմական ստորաբաժանում: Դրանից բացի, Ուիլյամսոնը հայտնել է, որ 2020 թվականին Արկտիկայի երկնքում կթռչեն նոր պարեկային հականավային Boeing P-8 Poseidon օդանավեր, որոնց խնդիրների մեջ կմտնի ռուսական սուզանավերի ակտիվության զսպումը, որոնք, պարբերականի պնդմամբ, վերադարձել են սառը պատեազմի ժամանակների մակարդակին:

Պարբերականի տեղեկություններով՝ 2020 թվականին Շոտլանդիայում Լոսիմուտ բազան կստանա 9 նոր Poseidon: Դրանք հետախուզական թռիչքներ կկատարեն Ծայր Հյուսիսի եւ Հյուսիսային Ատլանտիկայի շրջաններում: Այս օդանավերի խնդիրներից մեկն էլ բրիտանական միջուկային սուզանավերի պաշտպանության ապահովումն է:

The Daily Telegraph-ը հայտնում է, որ Ուիլյամսոնի այցը Նորվեգիա տեղի է ունեցել նախարարի հասցեին հնչող քննադատության ֆոնին՝ կապված նրա անզգույշ հայտարարության հետ, որ բրիտանական ռազմական նավ կուղարկվի Խաղաղ օվկիանոսի այն գոտի, որը չինական շահերի գոտի է, ինչը նպաստել էր Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդի՝ ծրագրված Չինաստան այցի խափանմանը: Այցի մասին պաշտոնապես չէր հայտարարվել, բայց բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ դրան ամբողջ թափով պատրաստվում էին: Սպասվում էր, որ Համոնդի այցը տեղի էր ունենալու անցած հանգստյան օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ