News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանի ամենագեր մարդը՝ Վան Հաոնանը, որը կշռում էր 334 կգ, կես տարում նիհարել է 142 կգ-ով, աճել՝ 2 սմ-ով, իսկ ոտքի չափը 4 չափսով փոքրացել է, սրան հաջողվել է հասնել ստամոքսի փոքրացման վիրահատության, սնվելու վերահսկման եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Շանդուն նահանգից 19-ամյա տղայի քաշը 2018 թվականին հասնում էր 334 կգ-ի: Նույն տարվա մայիսին տեղի բժշկական համալսարանը եւ տասնյակից ավելի հիվանդանոցներ՝ «Գտնել առաջին գիրուկին» հասարակական արշավ են սկսել եւ խոստացել ամենամեծ քաշով 3 պացիենտներին անվճար բուժել:

Վան Հաոնանին 2018-ի հուլիսին կատարել են 6 ժամ տեւած ստամոքսի փոքրացման վիրահատություն:

Նրան վիրահատած բժիշկն ասել է, որ վիրաբուժական միջամտությունը չի ազդել մարսողության վրա, տղան պարզապես պետք է ուտելիքը մանրակրկիտ ծամի: Ավելորդ քաշի պատճառով նա լյարդի, սրտի եւ թոքերի խնդիրներ ուներ: Բժիշկի խոսքով՝ պացիենտի վիճակը բարելավվել է:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փետրվարի 12-ին Վան Հաոնանը զննում է անցել, եւ պարզվել է, որ քաշը 142 կգ-ով պակասել է, հասակը մեծացել 2 սմ-ով, իսկ ոտքի չափը 4 չափսով փոքրացել է:

Վան Հաոնանը նշել է, որ այս արդյունքներին հասել է սնունդի վերահսկման եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ:

Պատանին, որն այժմ կշռում է 192 կգ, նախատեսել է այս տարի քաշը նվազեցնել մինչեւ 100 կգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ