News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եկատերինբուրգի բնակիչ Գեւորգ Ավետիսյանի սխրանքի մասին գրել են, հեռուստառեպորտաժներ պատրաստել: Հունվարի 26-ին Ցիգանսկի գյուղում այրվող տնից նա դուրս էր բերել 3 երեխաների: Նրա արարքը նշել էին նաեւ հրշեջները. ԱԻՆ-ը հերոսին պարգեւատրել էր պատվորգրերով եւ հրամարիչով:

Պարզվում է, սակայն, որ Գեւորգն այժմ օգնության կարիք ունի: Նրան կնոջ եւ 5 երեխաների հետ վտարել են տնից, որտեղ նա երկար տարիներ ապրել է, հաղորդում է «Եկատերինբուրգ օնլայնը»:

Այժմ Գեւորգի ընտանիքն ապրում է Ամուդսեն փողոցում վարձակալած երկու սենյականաոց բնակարանում: Նա 30 տարեկան է եւ տան միակ աշխատողը: Ունի իր բիզնեսը՝ շինմոնտաժի ծառայություններ, որտեղ հենց ինքն էլ աշխատում է: Կինը՝ Տատյանան, մեծացնում է աղջիկներին: Նրանք հինգն են՝ Քրիստինա, Անիտա, Լիդա, Միլենա, Եվա: Ավագը՝ Քրիստինան, 11 տարկեան է, կրտսերը՝ Եվան՝ 5 ամսական:

Պատին շնորհակալական պատվոգրեր են կախված՝ ԱԻՆ-ից, հայ հյուպատոսից: Պատվոգրերի մեջտեղում ժամացույց է՝ հայկական եկեղեցու վանահոր նվերն է: Գեւորգը հայ է, 15 տարի առաջ Արարատից Եկատերինբուրգ է եկել մոր եւ քրոջ մոտ:

Փրկված երեխաների ծնողները նույնպես գտել են Գեւորգին, մի քանի տոպրակ ուտելիք բերել:

Գեւորգն էլ նրանց նվերներ էր տարել՝ ունեցած իրերից եւ կահույքից: Գեւորգը համեստորեն լռում էր այդ մասին, կինը պատահաբար խոսակցության ընթացքում հայտնեց:

«Ավելի լավ է գրեք, որ այդ մարդկանց օգնություն է հարկավոր,- խնդրում է Գեւորգը: Ընտանիքի ողջ ունեցվածքն այրվել է: Երբ ինձ նկարահանում էին, ես ասացի, որ այդ մարդկանց օգնություն է պետք, բայց չգիտես ինչու դա կտրել են: Այրված տան բնակիչներին՝ մորը եւ դստերը հարեւանները թույլ են տվել իրենց հետ ապրել: Լավ ընտանիք է, լավ մարդիկ են: Ինձ դուր չի գալիս, որ նրանց դատապարտում են, որ երեխաներին մենակ են թողել: Երեկո էր, ծնողները խանութում էին: Հարեւանի երկու երեխաները հյուր էին եկել: Երեխաները 10, 12 տարեկան են, նորածին չեն: Այնպես էր ստացվել, որ կարճ միացում էր եղել: Երեխաները կորցրել էին իրենց: Խնդրում եմ գրեք, որ նրանց օգնություն է հարկավոր»:

Գեւորգն անկեղծորեն պատմում է, թե ինչպես է դասավորվել իր կյանքն Ուրալում: Նա խնդրում է օգնել մարդկանց, իսկ ինքը լավագույն վիճակում չէ:

Ամեն բան պատահել է. նա «կիսվել է» Հայաստանի, որտեղ մնացել է նրա հայրը եւ Ուրալի միջեւ, որտեղ ապրում էին մայրը եւ քույրը (երկուսն էլ ՌԴ քաղաքացի են): Իսկ նա մինչեւ հիմա միգրանտի կարգավիճակ ունի: 14 տարի առաջ նրան արտաքսել էին անձնագրի եւ վիզայի հետ կապված խախտումների պատճառով: Նա նորից էր փորձել վերադառնալ հարազատների մոտ, սակայն նրան հետ էին ուղարկել նախորդ վիզային խախտումների համար: Ստիպված է եղել փոխել ազգանունը մոր մոտ գալու համար: ԽՍՀՄ շատ քաղաքացիներին բնորոշ պատմություն. երկիրը փլուզվել է, հարազատները սփռվել են տարբեր պետություններով:

Այդպեսլ էլ որպես միգրանտ հինգ երեխաներին մեծացնում է: Միայն իրական միգրանտների հաամար է Ռուսաստանը աշխատելու վայր, նրանք պարբերաբար փոխանցումներ են կատարում իրենց ընտանիքներին: Իսկ մեր հերոսը կերարկրում եւ իր եկամուտներով պահում է ՌԴ 6 քաղաքացիներին՝ իր ընտանիքին:

Նա 4 տարի առաջ փորձել է քաղաքացիություն ստանալ, բայց մերժել են: Նա ինչ-որ ժամանակ կարգավորել էր փաստաթղթերի խնդիրները, որոնք վերաբերում էին շինմոնտաժմանը: Ասում է, որ պաշտոնյան, «պաշտոնատար անձը» առաջարկել է փողի դիմաց օգնել: Օրենքի լեզվով դա «կաշառք» է նշանակում, եւ իրեն բռնել են տալու պահին: Բարեբախտաբար, կյանքը չեն կոտրել՝ գումարը փոքր էր, առիթը՝ եւս աննշան, ոչ մի ծանրացուցիչ հանգամանք չկար: Տուգանքով է ավարտվել:

«Արդեն Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության վարչություն են հրավիրել քաղաքացիություն ստանալու փաստաթղթերի ձեւակերպման համար, նախ պետք է ձեւակերպել գոնե կեցության կերպը»,- հույս ունի Գեւորգը:

Սա նրա համար լավագույն նվերը կլիներ: Գեւորգի քաղաքացի չլինելու պատճառով տուժում է ամբողջ ընտանիքը:

Նրան կնոջ եւ 5 երեխաների հետ վերջերս տանից հանել են, որտեղ երկար տարիներ ապրել էին, որտեղ ծնվել եւ 27 տարի ապրել է Տատյանան: Սա բարաքային տիպի երկու բնակարանով շենք է: Մեկում բնակվում է Տատյանայի զարմուհին ամուսնու հետ: Երկրորդում՝ Գեւորգն ընտանիքի հետ էր բնակվում: Ժամանակին ամբողջ տունը պատկանել է «Լեսմաշ» ձեռնարկությանը, որտեղ աշխատել է Տատյանայի պապիկը: Ընտանիքն ապրել է 2 բնակարաններից մեկում, երկրորդ կեսում՝ հարեւանուհին:

Երբ հարեւանուհին մահացել է, պապիկը «Լեսմաշ»-ի ղեկավարությունից խնդրել է այդ բնակարանը որդուն տալ (Տատյանայի հորը): Նրանք բանավոր թույլ են տվել, եւ ծնողները փոքրիկ Տանյայի հետ տեղափոխվել են: Այնուհետեւ տունն անցել է քաղաքապետարանի սեփականությանը:

«Ինքս դիմել են Լենինյան շրջանի ղեկավարությանը, խնդրել եմ այս բնակարանի սոցիալական վարձակալման պայմանագիր կնքել, որպեսզի կեցությունն, ի վերջո, օրինականացնեինք,- պատմում է Տատյանան: - Մինչեւ դա մենք այն վերանորոգել էինք՝ փոխել էինք պատուհանները, լամինատ էինք փակցրել, առաստաղը հավաքել: Կարծում էինք, թե դա մեր օգտին կլինի: Այսքան տարի ապրել ենք, եւ ոչ մի խնդիր չի եղել»:

Սակայն համայնքի վարչակազմի պաշտոնյաները, որոնք մինչ այդ շենքի մասին չէին հիշում, անմիջապես կառչել են: Պահանջել են բնակարանն ազատել եւ դատարանի միջոցով ընտանիքին տանից հանել են:

Չնայած պաշտոնապես հերոսի բազմանդամ ընտանիքին փողոց են քշել: Իրենք հաշվառված են հարեւան բնակարանում, որտեղ բնակվում է զարմուհին ամուսնու հետ: Բնակարանը 30 քառակուսի մետր է:

Ընտանիքն առայժմ հիփոթեքային վարկ վերցնել չի կարող. կնոջը չեն տա՝ եկամուտ չունի, չի աշխատում: Ցանկանում էին հողամաս ստանալու համար հերթագրվել որպես բազմանդամ ընտանիք, սակայն նրանց մերժել են հոր քաղաքացիության պատճառով:

«Պետերից մեկը ինձ մի անգամ խորհուրդ տվեց՝ ամուսնալուծություն ձեւակերպեք, այդ դեպքում կինս կարող էր հավակնել բնակարան ստանալուն,- վրդովվում է Գեւորգը: - Ես ամուսնալուծությանը չհամաձայնվեցի: Պարզապես տուն գտա ու վարձակալեցի: Մենք ոչ մի տեղ չբողոքեցինք…»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ