News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հենց ես եմ եղել Կառավարության ծրագրում փոփոխություններ կատարելու նախաձեռնողը, ինչը իշխող ուժը մերժեց: Այս մասին փետրվարի 18-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Եվրասիական եւ տարածաշրջանային ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով Կառավարության ծրագրի տնտեսական հատվածը:

Նրա խոսքով՝ նրանք ասում էին, որ ծրագրում կարող են գրված լինել «շատ լավ բաներ»՝ լցված ցուցանիշներով եւ թվերով: «Սակայն գոյություն ունեն մի քանի կարեւոր գործիքներ, որոնք պետք է դառնան ծրագրի իրականացման երաշխիքը: Եթե հիշում եք, իմ առաջարկից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, իբր, վարչապետն օպերատիվորեն արձագանքում է, եւ իբր, կարող եք առաջարկները ներկայացնել»,- ասաց Մելքումյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ ծրագիրն ինչ-որ համաձայնագիր չէ, որը խիստ իրավական կտրվածքով պետք է պարունակի համընդգրկուն պարտավորություններ: «Բայց մենք նաեւ գրանցում ենք  քաղաքական պարտավորությունները եւ հարգում ենք քաղաքական պայմանավորվածությունները: Ես անձամբ առաջարկել էի, որ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները ԱԺ նախագահի մոտ հավաքվեին ընդմիջումներից մեկի ժամանակ եւ որոշակի քաղաքական պայմանավորվածությունների հասնեն, ինչը տեղի չունեցավ»,- դժգոհեց Միքայել Մելքումյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ