News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում հացադուլ հայտարարած 5 անձանցից երկուսը կալանավորներ են։ Այս մասին NEWS.am–ին հարցին ի պատասխան ասաց  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ Նա նշեց, որ կալանավորներից մեկը հացադուլը սկսել է փետրվարի 10–ին, իսկ մյուսը՝ փետրվարի 11–ին։ Նրանք դժգոհում են իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերից։ Նշենք, որ Փետրվարի 11 –ին հացադուլ է հայտարարել նաև դատապարտյալներից մեկը։

Փետրվարի 12–ից անժամկետ հացադուլ են հայտարարել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ցմահ դատապարտյալներ Արմեն  Տեր–Սահակյանը և Արամ Խաչիկյանը։ Տեր Սահակյանը պահանջում է հանդիպում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, իսկ Խաչիկյանը պահանջում է վերաբացել իր նկատմամբ քննված քրեկան գործը։ Երկուսն էլ դժգոհ են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 14-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 5 անձի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ