News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը մտադիր չէ սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով դիմակայել կաթոլիկ եկեղեցուն, եւ դատախազությունը պետք է հետաքննի այդպիսի հայտարարությունները՝ հայտնում է Reuters-ը։

152 կաթոլիկ քահանաներ են վերջին ինը տարիների ընթացքում Մեքսիկայում հեռացվել ծառայությունից՝ անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների համար, նրանցից ոմանք հայտնվել են բանտում։

Կաթոլիկ եկեղեցին վերջին տարիներին սկանդալների կենտրոնում է հայտնվել ԱՄՆ-ում, Չիլիում, Ավստրալիայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում։ Մեքսիկան աշխարհում կաթոլիկ մեծությամբ երկրորդ համայնքի հայրենիքն է Բրազիլիայից հետո։

«Մենք չենք ուզում դիմակայել եկեղեցուն։ Եթե կա դատական գոծընթաց, մենք չենք կարող դա թաքցնել, մենք հանցակից չենք դառնա»,- ասել է Լոպես Օբրադորը՝ հավելելով․ «Սակայն մենք չենք կարող բորբոքել կրակը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ