Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 18-ին, ժամը 19:13-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 138 շենքի բակում ծառը քամուց կոտրվել եւ ընկել է ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը կոտրվել է եւ ընկել «Nissan Teana» մակնիշի (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1976 թ.) ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով վնասվել են ավտոմեքենայի կտուրը եւ ետնապակին:
Փրկարարները ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից: