News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան չի բացառում Ռուսաստանից գազ գնելու հնարավորությունը։

Ինչպես տեղեկացնում է apsny.ge-ն, խորհրդարանի ճյուղային տնտեսության եւ տնտեսական քաղաքականության կոմիտեի նիստում նախարարն ասել է, որ շարունակվում են «Գազպրոմի» հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները։ «Գազի գնման դիվերսիֆիկացումը եւ օպտիմալացումը, այո, կարեւոր նախաձեռնություն են, որտեղ մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի լինի ոչ թե մեկ մատակարար, այլ մեկից ավելի։ Մենք բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ, եւ հավանաբար նրանցից գազ կգնենք ինչ-որ քանակությամբ՝ այն շրջանակներում, որոնք մեզ թույլ են տալիս պահպանել էներգաարդյունավետությունն ու էներգաանկախությունը։ Մենք բանակցում ենք պայմանների բարելավման շուրջ, սրանք բարդ բանակցություններ են, եւ ժամանակ է պետք։ Մենք բանակցում ենք «Գազպրոմի» հետ, որպեսզի բարելավենք տարանցման մեր պայմանները, ինչպես նաեւ գնումների պայմանները՝ մեր էներգաարդյունավետության եւ էներգաանկախության շրջանակներում։ Դա մեզ թույլ կտա, որպեսզի մեր ընկերությունները եւ բնակչությունը գազ ստանան ավելի ցածր գներով։ Դրա պոտենցիալը կա, եւ մենք կստանանք դա, գուցե, անգամ այս տարի»,- ասել է Գեորգի Կոբուլիան։

Այսպիսով, Ադրբեջանը կկորցնի Վրաստանին գազի մատակարարման մոնոպոլ դիրքերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ