News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երբ քննադատում էինք Երեւանի 2019թ․ բյուջեի այն մասը, որով ավելի քան 3 անգամ կրճատվում էր վերելակների ընթացիկ պահպանման ծախսերը, մեզ ասում էին, որ աշխատանքների ծավալները պահպանվելու են եւ դրանք իրականացվելու են ավելի ցածր գներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Շենգավիթ վարչական շրջանի օրինակով հերքում եմ այդ պատասխանի իսկությունը եւ փաստում, որ վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի գնվող 24 տեսակի պահեստամասերի փոխարեն նախատեսվում է գնել թվով 16 տեսակի պահեստամաս։ Յուրաքանչյուր առանձին պահեստամասի քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Գնումը նախատեսվում է իրականցնել նույն կազմակերպության կողմից ինչ նախկինում։

Շենգավիթի բնակելի շենքերում կա 269 վերելակ։ Վերելակների 10%-ը տեղադրվել է 1965-1975թթ. ժամանակահատվածում, 35%-ը՝ 1975-1980թթ., 55%-ը՝ 1980-1988թթ։ Դրանից հետո մինչ օրս այդ վարչական տարածքում վերելակ չի տեղադրվել եւ այսպիսի իրավիճակում ինչպես կարելի էր կրճատել ընթացիկ պահպանման ծախսերը պարզապես չեմ պատկերացնում․․․

Այս ամենը գրում եմ մեկ բանի համար․ վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն պետք է վերանայել եւ առնվազն հասցնել նախորդ տարվա ծավալներին։ Այս առաջարկը կրկին կներկայացնեմ քաղաքապետին»:

Տպել
Ամենաշատ