News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը դեռեւս բանակցություններ է վարում այն մասին՝ թույլ տալ արդյոք Huawei-ին մասնակցել երկրում գերարագ ինտերնետի ենթակառուցվածքի ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Պիտեր Ալտմայերը։

Huawei-ի մասնակցությունը թույլ տալու համապատասխան նախարարությունների խմբի նախնական որոշման մասին Wall Street Journal-ի տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան՝ Ալտմայերն ասել է․ «Ես չեմ կարող հաստատել այդ տեղեկատվությունը, քանի որ մենք դեռեւս քննարկում ենք դա այլ նախարարությունների հետ»։

Huawei-ը գտնվում է ուշադրության կենտրոնում՝ կապված Չինաստանի կառավարության համար լրտեսություն կատարելու մեղադրանքների հետ, ինչը ընկերությունը հերքում է։ ԱՄՆ-ը իր դաշնակիցներին կոչ է արել չօգտագործել Huawei-ի տեխնոլոգիան։

5G բջջային ցանցի ստեղծման տենդերը կսկսվի մարտի երկրորդ կեսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ