News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ամերիաբանկը» Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկից (ՎԶԵԲ) մրցանակ  է ստացել «Ջերմոցային տնտեսությունում կանաչ ներդրումների աջակցության համար» անվանակարգում:

«10 տարվա ընթացքում «Ամերիաբանկը» էներգախնայողությանն ուղղված ծրագրերով ՎԶԵԲ-ի հատկացված ընդհանուր գումարից ավելի քան 100 մլն դոլարից մոտ 25 տոկոս է ներգրավել», -ՎԶԵԲ-ի կողմից մի շարք հայկական ընկերությունների եւ բանկերի պարգեւատրման հանդիսավոր արարողությանը լրագորղոների հետ զրույցում ասել է «Ամերիաբանկի» կորպորատիվ վարկավորման բաժնի ղեկավար Վահան Կաջայանը:

Միեւնույն ժանանակ նա նշել է, որ վերջերս բանկը նույն նպատակների համար եւս 12.5 մլն դոլարի ներգրավման մասին պայմանագիր է կնքել, որոնք կբախշվեն 2019 թվականին: Ըստ Կաջայանի՝ աջակցություն է ցուցաբերվել տարբեր ջերմոցային տնտեսություններին, որոնք զբաղվում են ծաղկի, լոլիկի, ելակի աճեցմամբ:

«Զուտ աշխարհագրորեն մենք ներկայացված ենք գրեթե բոլոր մարզերում: Ջերմոցների թիվը մոտ տասն է, իսկ զբաղեցրած  մակերեսը ավելի քան 50 հա է», - նշեց Վահան Կաջայանը՝ հավելելով, որ միջոցներն ուղղվում են ոչ միայն գոյություն ունեցող ջերմոցային տնտեսությունների աջակցությանը, այլեւ նորերի ստեղծմանը:

Ընդ որում բանկի ներկայացուցիչն ասել է, որ էներգախնայող տեխոնոլագիաների զարգացման միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում, իսկ տեխնոլոգիաների զարգացումը դրանք մատչելի եւ հետաքրքիր է դարձնում, հատկապես Հայաստանի համար, որը «ոչ կանաչ» էներգառեսուրսներ չունի:

«Դա ավելի կարեւոր է, քանի որ տարածքը փոքր է եւ հարցը ոչ միայն էներգառեսուրսների պահպանման, այլեւ բնապահպանության աջակցության մեջ է», - եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Ամենաշատ