News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

60-ական թվականներին Գերմանիայում գայլերի բազմացումը հասել էր պատմական նվազագույնի, սակայն 90-ականների սկզբից այն անշեղորեն աճում է՝ ամեն տարի 30 տոկոս, տեղեկացնում է «Մոյա պլանետա»ն-՝ հղում կատարելով ScienceAlert-ին։

Աճի պատճառն անսպասելի էր՝ ռազմակայանների կառուցումը։ Ինչպես ասում է Գերմանիայի Գայլերի հետազոտման ինստիտուտի կենսաբան Իլկա Ռեյնհարդը, գայլերը նախընտրում են հաստատվել ռազմակայանների տարածքում անգամ շատ ավելի հաճախ, քան հատուկ պահպանվող արգելոցներում։

Բանը ռազմակայանների կարգավիճակն է. այնտեղ արգելված է որսով զբաղվել տարվա ցանկացած եղանակի, դրանք լավ են պահպանվում եւ ավելի հազվադեպ են դառնում որսագողերի հետաքրքրության առարկա։ Գայլերը բարերար ազդեցություն են ունենում ռազմակայանների տարածքի եւ շրջակա անտառների վրա, ուստի այժմ էկոլոգները մտածում են, թե ինչպես օգտագործեն մարզաճամբարների ընձեռած անսպասելի օգուտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ