News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Best Countries for Women-ում՝ կանանց համար լավագույն երկրների վարկանիշում Շվեդիան առաջին տեղն է զբաղեցրել: Երկրորդ տեղում Դանիան է, եռյակը եզրափակում է Կանադան, գրում է «Եվրոպուլսը»:

Կանանց համար լավագույն երկրների վարկանիշը կազմում է US News & World Report ամսագիրը՝ հարցման հիման վրա, որին այս անգամ 80 երկրներից մասնակցել է ավելի քան 9 հազար կին:

Նրանք գնահատել են իրենց կյանքը 5 ոլորտներում՝ առողջապահության, կրության, աշխատանքի տեղավորման, կարիերայի եւ քաղաքական կյանքում մասնակցությունը: Այս բոլոր ոլորտներում նրանք իրենց հնարավորությունները համեմատել են իրենց երկրի տղամարդկանց հնարավորոթյունների հետ:

Առաջին վարկանիշում հայտնվել է ԵՄ-ի 5 երկիր՝ բացի Շվեդիայից եւ Դանիայից նաեւ Նիդերլանդները (5-րդ տեղ), Ֆինլանդիան (6-րդ տեղ) եւ Գերմանինա (10-րդ տեղ): Վարկանիշում ընդգրկվել է 80 երկիր, Ռուսաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը՝ Ռումինիայի եւ Արգենտինայի միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ