News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին կապի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմից անդրադարձ է կատարվել Իրաքի նախարարի կողմից ավելի վաղ բարձրացված ոլորտային բարեփոխումներին` հատկապես ակնկալելով ինտերնետային հասանելիության բարելավման գործում հայկական կողմի աջակցությունը։

Կողմերը քննարկեցին նաև մոտ ապագայում Հայաստանից ներկայացուցչական պատվիրակության Բաղդադ այցի մանրամասները, ինչպես նաև այս բնագավառում երկկողմ Փոխըմբռնման մասին հուշագրի արդեն իսկ շրջանառվող նախագծի ստորագելու հնարավորությունը։

Դեսպան Փոլադյանը մատնանշեց էլեկտրոնային կառավարման “e-government”, էլեկտրոնային կնիքի “e-stamp”, էլեկտրոնային ստորագրության “e-signature” համակարգերի օգտագորման գործում հայկական հաջողված փորձը, որը, նախարար Յուսիրի հավաստմամբ, իրաքյան կողմի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում։

Նախարար Յուսիրը գոհունակությամբ ընդունեց ՀՀ դեսպանի կողմից առաջարկված գործիքակազմի շուրջ համագործակցության խորացումը, և հավելեց հետագա փոխգործակցության շուրջ իրաքյան կողմի պատրակամության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Նարեկ Մկրտչյանը և Սաուդյան Արաբիայի կապի և ՏՏ նախարարը քննարկել են թվային տեխնոլոգիաները զարգացնելու հնարավորությունը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության...
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Ամենաշատ