News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երեւանում տեղի ունեցավ 2018 թվականի համընդհանուր իրավունքներին նվիրված մրցանակաբաշխության արարողությանը։

Արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, ՀՀ–ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան եւ այլք։

Մրցանակները հանձնեցին «Օրրան» կենտրոնի սաները:

«Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2018»-ի շրջանակում Ժողովրդավարության և իրավունքի գերակայության հաստատման ուղղությամբ բացառիկ առաջնորդություն ցուցաբերելու համար «Ազատության պաշտպան» անվանակարգում մրցանակը տրվեց Մարիա Կարապետյանին:

Բոլորի հավասարությունն ու մասնակցությունն ապահովող ներառական միջավայր ձևավորող բացառիկ անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրանուհի Հակոբյանին:

Թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակի արժանացավ Հայկուհի Հարությունյանը:

Եզդի համայնքի երիտասարդների համար հավասար հնարավորություններ ստեղծելու և կանանց ու աղջիկների ուսման կարևորությունը բարձրաձայնելու գործին բացառիկ նվիրվածության համար «Ներառականության խթանում» անվանակարգում մրցանակը տրվեց Ուսո Հաջի Նադոյանին:

Թափանցիկության, իրավունքի գերակայության, ՀՀ-ի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար «Արդարադատության մատչելիություն» անվանակարգ մրցանակը տրվեց Հայկուհի Հարությունյանին:

Ողջամիտ և անկախ լրագրողական նյութերի պատրաստման, խոսքի և կամարտահայտության ազատությանը նպաստելու գործին բացառիկ նվիրվածության համար «Մեդիա գերազանցություն» մրցանակը տրվեց լրագրող Թաթուլ Հակոբյանին:

Մարդու իրավունքների բազմակարծության, հակախտրականության և հավասար հնարավորությունների առաջխաղման նպատակով միջսահմանային հարթությունում կապերի հաստատման համար համագործակցության ջատագով անվանակարգում մրցանակը տրվեց «Չայխանա» մեդիահարթակին:

Բոլոր քաղաքացիների հավասար իրավունքների և այդ իրավունքներին ընդլայնելու ուղղությամբ տարած տևական և համարձակ գործունեության համար «Խիզախ կին» անվանակարգում մրցանակը հանձնվեց Վարդինե Գրիգորյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ