News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարավային Ավստրալիայում օդաչուն, երկնքում առնանդամի նմանվող պատկերներ «նկարելով» եւ «Ես ձանձրանում եմ» գրառում կատարելով, նոր բարձունքի է հասցրել թռիչքի արվեստը։

ABC-ն հայտնում է, որ Flight Training Adelaide ընկերության կողմից շահագործվող Diamond Star ինքնաթիռը օդում երեք ժամից քիչ ավելի է անցկացրել։ Դա բավականացրել է, որպեսզի օդաչուն իր մտահղացումն իրականացնի։

Նրա հաղորդագրությունը երկրից տեսանելի չի եղել, սակայն այն տեսել են աշխատակիցները, ովքեր թռիչքին իրական ժամանակում են հետեւել։

Qantas A380-ի պաշտոնաթող օդաչու Քրիս Ուիլսոնն ասել է, թե գրառումն «անվնաս» է համարում։ Նա խոստովանել է, որ առաջին անգամ է նման բան տեսնում, սակայն հավելել է, որ դա «անմեղ զբաղմունք է»։ «Երեւում է՝ նա, իրոք, ձանձրացել է»,- ասել է Ուիլսոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ