News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երրորդ անգամ հանդիպել՝ Հանոյում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումից հետո՝ հայտնում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Թրամփը նշել է, որ կուզեր հանել Հյուսիսային Կորեայի հանդեպ սահմանված պատժամիջոցները, սակայն ինքը պետք է տեսնի, թե ինչպես է Փխենյանը առաջինը նախաձեռնում ապառազմականացման քայլերը։ «Չեմ կարծում, թե սա վերջին հանդիպումն է»,- ասել է նա։

«Կարծում եմ՝ նրանք ուզում են մի բան անել։ Տեսնենք, ինչ տեղի կունենա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ մինչեւ ԱՄՆ պատժամիջոցների հարցում փոփոխություններ կատարելը իրեն պետք կլինի «նշանակալի» առաջընթաց տեսնել մյուս կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ