News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սենատոր Բեռնի Սանդերսը մեկ օրում 5,9 մլն դոլար է հավաքել այն բանից հետո, ինչ հայտարարել է 2020-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։

Նշվում է, որ Սանդերսի նախագահական ընտրարշավի համար փող է նվիրաբերել 223 հազար մարդ։

Մինչ այդ 2020 թվականի ընտրարշավին մասնակցելու համար մեկ օրում հավաքված միջոցների քանակով ռեկորդը պատկանում էր դեմոկրատ Քամալա Հարիսին, որի համար 38 հազար մարդ տրամադրել էր 1,5 մլն դոլար, ասել են գործակալությունում։

 Սանդերսը 77 տարեկան է, նա անկախ թեկնածու է եւ իրեն անվանում է «դեմոկրատ սոցիալիստ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ