News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անկախ մեր արտախորհրդարանական կարգավիճակից, մենզ հաջողվում է լարված պահել իշխանություններին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Երեկ նշում էինք արցախյան շարժման 21-ամյակը եւ հերթական խորը հիասթափություն ապրեցի Հայաստանի գործող իշխանության վերաբերմունքից Արցախի եւ արցախյան շարժման հանդեպ: Հայաստանի նոր իշխանության կողմից չկար համարժեք վերաբերմունք այս կարեւորագույն պատմական իրադարձությանը:

Նիկոլ Փաշինյանը «լայաղ արեց» անդրադառնալ շարժման ծննդյան օրվան ընդամենը օրվա վերջում: Այդ օրը բազմաթիվ բաներով զբաղվել է, բայց 5 րոպե գտնել եւ ուղերձը ժամանակին սղագրել ու տեղադրել կայքում, Նիկոլ Փաշինյանը ժամանակ չուներ: Միայն գիշերվան մոտ մի տեքստ հրապարակվեփց, որտեղ վարչապետն իբր շնորհավորում էր արցախյան շարժման հերթական ծննդյան օրը:

Ավելի լավ էր այդ ուղերձն էլ չունենար, որովհետեւ կարդալով տեքստը՝ հասկանում ես, որ այդ մարդը ադեկվատ չէ պատմական զարգացումների, ազգային արժեհամակարգի հանդեպ: Նա այդ տեքստի մեջ նորից «ճխտել է» իր՝ անցյալ տարի իրականացրած իխանափոխությունը՝ փորձելով հավասարության նշան դնել արցախյան շարժման եւ նախորդ տարվա իշխանափոխության միջեւ»,-հայտարարել է Աշոտյանը՝ դա համարելով զարհուրելի քաղաքականություն:

«Սա անարգանք ու վիրավորանք էր արցախյան շարժման մասնակիցների, հերոսների հանդեպ, հերոսամարտում ընկած տղաների հանդեպ: Միայն  ամենաբորբոքված մտքով կարող է անցնել հավասարակության նշան դնել Արցախի շարժման եւ ՀՀճ-ում իրականացված իշխանափոխության միջեւ: Միայն քաղաքական անամոթության Էվերեստին հասած մարդը կարող է այս առիթը օգտագործել սեփական ռեկլամի համար»:

Առավել մանրամասնր՝ տեսանյութում:

Տպել
Ամենաշատ