News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ են ստացել, որ Մուսալեռ համայնքի ղեկավարը համայնքապետարանին պատկանող տրակտորի օգտագործման համար Մուսալեռ եւ հարակից համայնքների բնակիչներից գումար է գանձում՝ օգտագործելով անձնական կարիքների համար։ 

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2005 թվականից պաշտոնավարող համայնքի ղեկավարն առանց ավագանու որոշման սահմանել է համայնքին պատկանող տրակտորի շահագործման գնացուցակ՝ 1 հեկտար հողատարածքը վարելու համար 30, հարթեցնելու համար 20, իսկ տնամերձը վարելու եւ հարթեցնելու համար 8 հազար դրամ։

Համայնքի ղեկավարը բնակչության շրջանում տեղեկություններ է տարածել, որ տրակտորի շահագործման դիմաց տրվող փողը մուտքագրվում է համայնքի բյուջե՝ օգտագործվելով եւ՛ համայնքի կարիքների, եւ՛ տրակտորի վերանորոգման համար։ Սակայն, գումարները չեն մուտքագրվել համայնքի բյուջե․ համայնքի ղեկավարը փողը ծախսել է իր հայեցողությամբ՝ անձնական կարիքների համար։

Միայն 2017-2018 թվականներին տրակտորն օգտագործել ցանկացողներից համայնքապետարանի տեղական տուրքերի եւ վճարների հարկման առաջատար մասնագետը հավաքագրել է ընդհանուր մոտ 1.000.000 դրամ, որը չի մուտքագրվել համայնքի բյուջե՝ ծախսվելով համայնքի ղեկավարի կողմից։ 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, եւ կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ