News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում բացել է երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի գագաթաժողովը՝ ասելով, որ աշխարհն սպասում է կաթոլիկ եկեղեցում մանկապղծության դեմ պայքարի «կոնկրետ միջոցների», տեղեկացնում է AFP-ն։

Հաջորդ երեք օրերին հովվապետը բանակցություններ կվարի ողջ աշխարհից եկած եպիսկոպոսների հետ՝ քննարկելու համար եկեղեցու արձագանքը հոգեւորականների կողմից երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքին։

«Աստծո սուրբ հոտը մեզ է նայում եւ սպասում ոչ թե պարզ ու կանխատեսելի դատապարտումների, այլ կոնկրետ եւ արդյունավետ միջոցների, որոնք անհրաժեշտ է նախաձեռնել։ Մենք պետք է կոնկրետ լինենք»,- ասել է նա՝ բացելով հանդիպումը։

82-ամյա հովվապետը հույս ունի բարձրացնել երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին իրազեկվածությունն աղոթքների, ելույթների, աշխատանքային խմբերի եւ զոհերի վկայությունների օգնությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ