News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը մեկնել է Պեկին, տեղեկացնում է AFP-ն։

Ակնկալվում է, որ Մուհամեդն իր երկօրյա այցի ընթացքում, որը հաջորդել է Պակիստան եւ Հնդկաստան կատարած նրա այցերին, կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ասել է, որ Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ առեւտրային ենթակառուցվածքի նախաձեռնությունը կներառվի հանդիպման օրակարգում, քանի որ երկու երկրները ջանում են բարելավել իրենց տնտեսական կապերը։

«Չինաստանը ներդրումների համար հիանալի վայր է՝ հսկայական շուկայով»,- ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Հալեդ բին Աբդուլազիզ ալ Ֆալիհը չինական լրատվական Սինհուա գործակալությանը տված հարցազրույցում։

Երկու երկրները կստորագրեն համաձայնագիր եւ հուշագիր էներգետիկայի, ներդրումների, տրանսպորտի եւ տեխնոլոգիաների ոլորտներում փոխըմբռնման մասին, ասել է Չինաստանում Սաուդյան Արաբիայի դեսպան Թուրքի բին Մոհամեդ ալ Մադին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ