News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սոբյանինը մարտի 1-ի կառավարության նիստում պահանջել է նվազեցնել ներգաղթող աշխատուժը եւ աշխատանքի ընդունել նախ Ռուսաստանի քաղաքացիներին, հետո միայն դրսից եկածներին։

Սոբյանինը պահանջել է նաեւ  ներգաղթյալ աշխատողների աշխատավարձերը օրինակելի դարձնել։ Ինչպես նշեց քաղաքապետը բոլոր ներգաղթյալ աշխատողները պետք է միջին աշխատավարձից ցածր չստանան, նրանք ունեն նաեւ  պարտադիր առողջապահական ապահովագրության իրավունք։

Սոբյանինը հանձնարարել է օրինապահ մարմիններին, միգրացիոն ծառայությունների հետ միասին,  կրկնակի ստուգումներ անցկացնել Մոսկվայում՝ ոչ լեգալ աշխատողների գտնվելու վայրերը հայտնաբերելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ