News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ֆլորիդայում եկեղեցին ժամերգություն է կատարել արտասովոր ծխականների՝ շների համար, փոխանցում է UPI-ն: 

Հայր Ալբերտ Կյուտին, որը սուրբ Բենեդիկտոսի եպիսկոպոսական եկեղեցու ավագ քահանան է, հայտարարել է, որ եկեղեցին ժամերգություն կկատարի շների համար:

Նրա խոսքով՝ արտասովոր ծխականներն իրենց հրաշալի են պահում՝ իրենց տերերի հետ նստարաններին նստելով: «Մեզ մոտ երբեմն մեկ օրում 10-ից մինչեւ 12 շուն է լինում»,- նշել է նա:

Նա ասել է, որ ժամերգությունն առանձնապես գրավիչ է միայնակ մարդկանց համար, որոնք ապրում են իրենց ձեռնասունների հետ: «Նրանց համար շունն իսկապես դառնում է բոլոր հարաբերությունների ուղեկիցը եւ ընտանիքի մերձավորագույն անդամը»:

Նրա խոսքով՝ տարեկան մեկ անգամ եկեղեցի են հրավիրվում տնային կենդանիների այլ տեսակներ «Կենդանիների օրհնության» ժամերգությանը մասնակցելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ