News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ոչ հաստատում եմ, ոչ հերքում եմ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով են համապատասխանում իրականությանը տեղեկությունները, որ ինքը փորձել է հանդիպել կալանավորված Ռոբերտ Քոչարյանին, սակայն մերժում է ստացել, եւ ինչու է վերջինս մերժել:

«Եթե ես հայտնեմ, թե ինչու է նա մերժել, նշանակում է ես արդեն համաձայնություն եմ տալիս փաստին, որ հանդիպել եմ կամ չեմ հանդիպել:

Դա հրապարակման ենթակա չէ. քրեակատարողական հիմնարկները, այդ թվում կալանավայրերը գտնվում են իմ ենթակայության տակ, եւ ես կարող եմ այցելել բոլորին, ծանոթանալ պայմաններին: Թե ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում եմ հանդիպել, դա հրապարակման ենթակա չէ»,-ասաց Զեյնալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ