News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարտի մեկի գործերից գերակշիռ մեծամասնությունով ավարտված են թղթակցությունն ու  նամակագրությունը Հայաստանի եւ ՄԻԵԴ-ի միջեւ, եւ այդ գործերը Եվրոպական դատարանում ներկայացրել է ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Անկախ նրանից, որ ԱԺ-ում լսումների ժամանակ ընդդիմացել ենք դրան, ներկայացրել ենք հակափաստարկներ, բայց ի պաշտոնե արդեն մենք դրան բացարձակապես չենք միջամտել: Թեեւ լիազորված լինելով իրականացնել ՀՀ անունից միակողմանի հայտարարություն, հաշտության համաձայնության առաջարկություն, մենք չենք միջամտել, որպեսզի բացահայտվի ճշարտութունը եւ գնահատվի անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից»,-ասաց նա:

Նրա փոխանցմամբ՝ իրականությանը չեն համապատասխանում ան լուրերը, թե իբր Հայաստանի իշխանությունները փորձում են ճնշում գործադրել Եվրոպական դատարանի վրա, որպեսզի նախորդ իշխանություններից մնացած գործերը պարտվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ