News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էստոնիայում Սինդի ամբարակի աշխատողները նկատել են սառույցով պատված գետում խորտակվող շանն ու շտապել օգնության, հաղորդում է BBC-ն:

«Նա ինքնուրույն էր լողում, այնուհետեւ մենք սկսեցինք կոտրել սառույցը՝ նրա համար ճանապարհ բացելով»,-ասել է աշխատողներից մեկը:

Երբ հաջողվել է կենդանուն դուրս բերել գետից, փրկարարներն ավտոմեքենայից վերցրել են սրբիչը, փաթաթել դրանով նրան եւ տարել մեքենայում տաքանալու:

Որոշ ժամանակ անց տղամարդիկ ուշադրությամբ նայել են կենդանուն եւ կասկածել, որ իրենց առջեւ շուն է: Գազանին տարել են անասնաբուժական կլինիկա, որտեղ պարզել են, որ գայլ են փրկել:

Կենդանիների պաշտպանության էստոնական ասոցիացիայում բացատրել են գիշատչի հանգիստ վարքագիծը արյան ցածր ճնշմամբ, որը պայմանավորված էր ցրտահարությամբ:

Բուժումից հետո գայլն ազատ է արձակվել, իսկ շրջակա միջավայրի պահպանության գործակալության խնդրանքով կենդանուն ամրացվել է ռադիոհաղորդիչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ