News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ներկայացրել են բանաձեւ, որն արգելում է նախագահ Դոնալդ Թրամփին ստանալ այլ աղբյուրներից միջոցներ պատը կառուցելու համար՝ Մեքսիկայի սահմանին արտակարգ դրություն հայտարարելու հետ կապված: Ինչպես հայտնում է The Hill թերթը, այդ առաջարկը կարող է ընդունվել Կոնգրեսի երկու պալատների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթուղթը ներկայացրել է դեմոկրատ կոնգրեսական Հոաքին Կաստրոն (Տեխաս նահանգ): Ինչպես պնդում է թերթը, բանաձեւը պետք է առանց խոչընդոտների ընդունվի Ներկայացուցիչների պալատում (այդտեղ մեծամասնությունը դեմոկրատներ են), ինչպես նաեւ, ամենայն հավանականությամբ, այն կհաստատվի Սենատի կողմից, որտեղ մի քանի Հանրապետականներ իրենց անհամաձայնությունն են հայտնել արտակարգ դրության վերաբերյալ: Բանաձեւը ընդունվելու դեպքում Սպիտակ տան ղեկավարը կկիրառի վետոյի իր իրավունքը, իսկ Կոնգրեսը չի ստանա անհրաժեշտ ձայները՝ երկու երրորդի չափով, դա չեղարկելու համար:

Ինչպես հայտարարել էր ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, բանաձեւի քվեարկությունը տեղի կունենա երեքշաբթի, այնուհետեւ՝ 18 օրերի ընթացքում, այն կդիտարկվի նաեւ Սենատի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ