News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում գտնվելու ընթացքում, որտեղ նախատեսված  է նրա  հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, քաղաքում կտեղաշարժվի Cadillac One լիմուզինով, որը հայտնի է որպես Beast (անգլերենից թարգմանաբար նշանակում է «գազան»), հաղորդում է VnExpress պորտալը:

Փետրվարի 23-ին՝ շաբաթ, մեքենան նկատել են Հանոյի փողոցներում: Նշվում է, որ Վիետնամի մայրաքաղաք է տեղափոխվել երկու Cadillac One, ուղեկցության համար նախատեսված մեքենաներ եւ գագաթաժողովի անցկացման համար սարքավորումներ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հաստատել էր, որ ԿԺԴՀ ղեկավարի հետ նրա թվով երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ը Վիետնամի մայրաքաղաքում: Հանդիպման նախապատրաստման համար Կիմ Չեն Ընի օգնականն արդեն ժամանել է Հանոյ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ