News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամեն մարդ Հայաստանում պետք է հավասարապես պատասխանի օրենքի առջեւ՝ լինի պատգամավոր, պաշտոնյա, թե սովորական քաղաքացի, անկախ քաղաքական պատկանելությունից։ Այս կարծիքն է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել կառավարող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի Պետական վերահսկողական ծառայությունում նյութեր են պատրաստում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի եւ երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար։

Պատգամավորը նաեւ հավաստիացրել է, որ հավելյալ տեղեկության չի տիրապետում եւ այն վերցնում է պաշտոնական հաղորդագրություններից եւ լրատվամիջոցների հրապարակումներից։ «Ինձ թվում է, որ մի քանի ժամ անց կստանանք ավելի հստակ տեղեկություն այս առիթով։ Ինձ անձամբ շատ են հետաքրքրում եւ հուզում այն հիմքերը, որոնց շնորհիվ ինչ-որ բան է տեղի ունենում»,- ընդգծել է Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե քաղաքացին խախտել է օրենքը, ուրեմն պետք է դրա համար համապատասխան պատիժ կրի։

Խորհրդարանականն ընդգծել է, որ եթե պարզվի, որ մամուլում հայտնված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն մեղավորները, անկախ իրենց ձեռքբերումներից, քաղաքական դիրքից եւ անցած ճանապարհից, պետք է պատասխան տան օրենքի առջեւ։

Միաժամանակ կառավարող դաշինքի պատգամավորը համոզված է, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ Ազգային անվտանգության ծառայության հնարավոր գործողություններում եւ գործունեությունում, ընդհանուր առմամբ, լինել չի կարող, քանի որ նրա խնդիրները հստակ սահմանված են։

Հիշեցնենք, որ, համաձայն Analitik.am պորտալի, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կալանել են Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, նրանց թվում՝ երկու վարչությունների ղեկավարներին։ Ավելի վաղ այդ նույն ռեսուրսը տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում նյութեր են պատրաստում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի եւ երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ