News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը շարունակում է պնդել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է։ Այսօր՝ փետրվարի 26–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մի քանի լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ դա իր կարծիքն է.

«Ցանկացած դատավոր իր կարծիքը կարող է ունենալ, ես իմ կարծիքն ունեմ»,–ասաց նա։

Դատավորը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելիս իր նկատմամբ ճնշում չի եղել։

«Ես ասել եմ, որ որոշումը կայացնելուց հետո է ճնշում եղել, մասնավորապես, երկրի վարչապետի՝ հրապարակում տեղի ունեցած ելույթը ես համարում եմ բացարձակ ճնշում դատարանների նկատմամբ, իսկ կոնկրետ իմ նկատմամբ այդ գործով ճնշումներ չեն եղել»,–ասաց նա։

Ազարյանը, միաժամանակ, հայտնեց, որ որևէ խնդիր չի տեսնում այն հարցում, որ ժամանակին Մարտի 1-ի գործով մի շարք դատավճիռներ է կայացրել, սակայն հետագայում քննել այդ գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

«Ես այդ դատավճիռները կայացրել եմ օրենքի տառը պաշտպանելով, որեւէ դատավճռի համար չեմ փոշմանել և  չեմ զղջում, այսօր էլ  նույն դատավճիռը կկայացնեի»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Մարտի է–ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը 2018թ.  օգոստոսի 13-ին բեկանել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ արձանագրելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է։ Վճռաբեկ դատարանն էլ գործն ուղարկել էր Վերաքննիչ դատարան՝  նոր քննության։

Քոչարյանը երկրորդ անգամ կալանավորվել է 2018թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ։ Վերաքննիչի դատավորներից Մնացական Հարությունյանն էլ անփոփոխ էր թողել Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հայտարարում են, որ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու որոշումները դատարանները կայացրել են գործադրված ճնշման արդյունքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ